Twitter-ը կստեղծի նոր արտադրանք, որը թույլ կտա օգտատերերին հրապարակային թվիթներ տեղադրել, որոնց երկարությունը կգերազանցի սահմանված 140 նիշը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Recode-ը:
Մինչ օրս կիրառվող 140 նիշի սահմանափակումը Twitter-ի առանձնահատկություններից մեկն է, սակայն վերջին ժամանակներս օգտատերերի կողմից բարձրացվում է այդ սահմանափակումը հանելու հարցը, որը թույլ կտա ընդլայնել սոցիալական ցանցի օգտատերերի բազան:




























