Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն եւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Հավանայում քննարկել են համաշխարհային միջուկային հակամարտության սկսման ռիսկերը՝ նկատի ունենալով Իրանում ստեղծված իրավիճակը։
Չավեսի եւ Կաստրոյի հանդիպումը, որի մասին նախօրոք չէր ասվել, տեւել է 5 ժամ։ Չավեսը շեշտել է, որ Ֆիդելը շատ լավ գիտակցում է այդ վտանգի դերը, ինչպես նաեւ նշել է, որ կոմանդանտեն առողջ է։
Հանդիպման ժամանակ Ֆիդելը Չավեսին ցույց է տվել իր դեռեւս չհրատարակված «Ռազմավարական հակահարձակում» գրքի մի քանի գլուխները, որում նա պատմում է 1958-1959 թթ. հեղափոխության ընթացքի մասին։
Ավելի ուշ Չավեսը հանդիպել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Օրվա երկրորդ կեսին Չավեսը լքել է երկիրը, Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայան նրան ճանապարհել է Ռաուլ Կաստրոն։




























