Ինտերնետ-խանութների խոշորագույն ցանցի հիմնադիր, չինական  Alibaba ընկերության ղեկավար Ջեք Ման խոստովանել է, որ նա 10 անգամ չի կարողացել ընդունվել Հարվարդի համալսարան։ Այս մասին նա պատմել է Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։

Իր խոսքը նա սկսել է պատմելով այն մասին, թե ինչպես է 2001թ. ժամանել Շվեյցարիա, որտեղ նա առաջին անգամ տեսել է  գլոբալիզացիայի դեմ բողոքող մարդկանց։

«Գլոբալիզացիան հիանալի բան է։ Ինչու՞ են մարդիկ բողոքում դրա դեմ»,- ասել է Ման, գրում է Gazeta-ն։
Իր ընկերության մասին խոսելիս նա նշել է, որ դա այն է, ինչ մարդկությունը երբեք չէր փորձել։