Մանհեթթենի ամենաբարձր շենքի՝ Empire State Building-ի հարեւանությամբ եւս մեկ երկնաքեր է կառուցվելու: Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել նոր շենքի համար հողատարածք հատկացնելու ծրագրին: Նոր երկնաքերը կառուցվելու է հռչակավոր շենքից երկու թաղամաս հեռավորության վրա:
Միեւնույն ժամանակ, քաղաքի հասարակությունը իր վրդովմունքն է հայտնել շինարարության կապակցությամբ: Ծայր առած վեճը բացատրվում է Մանհեթթենի դիրքով; Եթե շենքը կառուցվի ըստ նախագծի, այն ստվեր է գցելու Empire State Building-ի վրա եւ ընդմիշտ փակելու Մանհեթթենի տեսքը, որ ձեւավորվել է 1931թ., երբ կառուցվել էր Empire State Building-ը:




























