Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում հատուկ ցուցադրության ժամանակ ներկայացրել է Nexus 5X եւ Nexus 6P սմարթֆոնները։

Համաձայն ընկերության բլոգում տեղադրված պաշտոնական տեղեկությունների՝ Nexus 5X սմարթֆոնը արտադրել է LG ընկերույթունը։ Այն ունի Gorilla Glass 3 դիսփլեյ, 5.2 մատնաչափ անկյունագիծ, FHD, Snapdragon 808 պրոցեսոր, 5 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հիմնական խցիկի թույլտվությունը կազմում է 12.3 մեգապիքսել, իսկ դիմային խցիկինը՝ 5 մեքպիքսել։ Այն կշռում է 136 գրամ, մարտկոցի տարողունակությունը 2700 միլիամպեր/ժամ գրում է LENTA-ն։
Nexus 6P-ն արտադրել է Huawei ընկերությունը։ Այն ունի Gorilla Glass 4 դիսփլեյ, 5.7 մատնաչափ անկյունագիծ, QHD, Snapdragon 810 պրոցեսոր, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հիմնական խցիկի թույլտվությունը կազմում է 12.3 մեգապիքսել, իսկ դիմային խցիկինը՝ 8 մեքպիքսել։ Այն կշռում է 178 գրամ, մարտկոցի տարողունակությունը կազմում է 3450 միլիամպեր/ժամ։