Հայաստանը աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ «Ֆեյսբուքը» ամենատարածված սոցիալական ցանցը չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում «Ֆեյսբուքը» հանդիսանում թիվ մեկ սոցիալական ցանցը, իսկ  Հայաստանը այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որտեղ թիվ մեկ սոցիալական ցանցը այլ «Օդնոկլասնիկն» է, այլ ոչ թե «Ֆեյսբուքը»: Սակայն միտում է նկատվում, որ սկսել են «Օդնոկլասնիկիից» ավելի քիչ  օգտվել եւ ավելի շատ «Ֆեյսբուքից»: Մոտակա տարիներին, իմ կարծիքով, պատկերը կփոխվի եւ Հայաստանում նույնպես «Ֆեյսբուքը»  կդառնա թիվ մեկ սոցիալական ցանցը»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայաստանցի 250 հազար ակտիվ օգտատեր կա «Ֆեյսբուքում», չնայած դրանց մի մասը ֆեյքեր են:

«Ֆեյքերը ամբողջ աշխարհում օգտատերերի 5 տոկոսից չի անցնում, սակայն  Հայաստանում հիմա ավելի քիչ է, քանի որ պահանջարկ չկա, իսկ օրինակ 2013 թ.-ին ընտրությունների հետ կապված դրանք շատ մեծ թիվ էին կազմում եւ օգտագործվում էին, բայց հիմա դրանց թիվն իսկապես մեծ չէ»,-ասաց նա: