Օգոստոսի 25-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի 11 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:     

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարները, իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 74-ամյա Տաճատ Շահվերդյանի դին: