Իրանն ու մյուս իսլամական պետությունները պետք է համատեղ պատվիրակություն ուղարկեն Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի մոտակա Մինայի հարթավայրում ուխտավորների մահվան հանգամանքների հետաքննության համար։

Նման կոչ է արել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

«Իրանն ու մյուս իսլամական պետությունները պետք է համատեղ պատվիրակություն ուղարկեն Սաուդյան Արաբիա՝ Մինայի հարթավայրում ուխտավորների մահվան հանգամանքների մանրամասն հետաքննության համար։ Սաուդյան իշխանությունները չեն կատարել իրենց պարտքը եւ հաջի ժամանակ չեն ապահովել ուխտավորների անվտանգությունը»,- ասել է Խամենեին, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիա հաջ կատարելիս հրմշտոցնից ավելի քան 760 ուխտավոր էր մահացել։