Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին շուտով պաշտոնապես կդառնա ընկերության նոր գլխավոր տնօրենը: Այս մասին հաղորդում է Recode-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Դորսին վերջին երեք ամիսներին ընկերության ժամանակավոր տնօրենն էր: Ամենայն հավանականությամբ, նա կշարունակի տնօրինել նաեւ իր ստեղծած մյուս ընկերությունը՝ Square (վճարային ծառայություն):
Twitter-ը նոր ղեկավար է փնտրում հունիսից, երբ նախորդ գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն հեռացավ այդ պաշտոնից:





























