Բուշերի ԱԷԿ-ը եւ ապագայում Իրանում կառուցվելիք ատոմակայանները ատոմային վառելիքով ապահովելու համար Իրանն առաջարկել է Ռուսաստանին կոնսորցիում ստեղծել՝ ՌԴ-ին պատկանող արտոնագրով: Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Նրա խոսքով, Մոսկվան ներկայումս քննարկում է այդ առաջարկությունը:
Սալեհին նշել է նաեւ, որ Իրանը մտադիր չէ ողջ ատոմային վառելիքն արտադրել իր տարածքում:




























