Microsoft եւ Google ընկերությունները պայմանավորվել են դադարեցնել միմյանց նկատմամբ հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական գործընթացները՝ դրանով իսկ կարգավորելով ԱՄՆ-ում եւ Գերմանիայում բացված 18 վեճ։

Մասնավորապես ընկերությունները հայտարարել են բջջային հեռախոսների տարբեր տեխնոլոգիաների, WiFi-ի, Xbox-ի եւ Microsoft-ի խաղային բարձակների եւ  Windows –ի այլ արտադրանքների ծրագրավորման շուրջ դատական վեճերը կարգավորելու մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Microsoft եւ Google ընկերությունները պայմանավորվել են համագործակցել արտոնագրային հարցերով։ Մենք նաեւ այլ ոլորտներում հետագա համագործակցություն ենք ակնկալում՝ հօգուտ մեր հաճախորդների»,- ասված է ընկերությունների տարածած հայտարարության մեջ։