Թուրքիայում արյունոտ ընտանեկան միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի արեւմուտքում գտնվող Գելջուկ քաղաքի բնակիչ Մեհմեդ Ա.-ն իր քաղաքացիական կնոջը՝ ադրբեջանուհի Նեզաքեթ Ջումալիօղլուին դանակի 33 հարված է հասցրել:

Ոստիկանությանը դիմել էին Մեհմեդի հարեւանները, որոնք տեսել էին, թե ինչպես կնոջ բարձր աղաղակներից հետո հանցագործը փախել է՝ իր հետ տանելով 6-ամյա դստերը: Կնոջը ծայրահեղ ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ձերբակալել է Մեհմեդ Ա.-ին հանցագործությունից մի քանի ժամ անց: Իրավապահները պարզում են, թե ինչու է նա նման գազանությամբ վարվել սեփական կնոջ հետ: