Վրացի սահմանապահները Ախալցխայի հատվածում՝ հայ-վրացական սահմանի մոտ ձերբակալել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների՝ առանց փաստաթղթերի սահմանային գոտում որս անելու համար:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», վկայակոչելով Սահմանապահ ոստիկանությանը, ձերբակալվածները մտել են սահմանային գոտի առանց հատուկ թույլտվության, եւ ջրլող թռչունների որս են արել:

Ընդ որում, Հայաստանի քաղաքացին, սահմանապահների տվյալներով, իր մոտ փաստաթղթեր չի ունեցել: Վրաստանի քաղաքացու ինքնությունը պարզվել է, նա Երջանիկ Պաղոյանն է: