Երեւանի Ավան թաղամասում սեպտեմբերի 14-ին կողոպուտի փորձ կատարած անձին արձանագրել են փողոցում տեղադրված տեսախցիկները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձը Ավանի Թումանյան փողոցի այգու մոտ մոտեցել է մի քաղաքացու եւ փորձել է հափշտակել պայուսակն ու բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունը ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի:
Փողոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են կողոպուտի փորձ կատարած անձին:
Ոստիկանությունը խնդրում է տեղեկություն իմացողներին դիմել ոստիկանության բաժին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











