Անհայտ ցանցահենները գողացել են T-Mobile միջազգային բջջային օպերատորի 15 մլն բաժանորդների անձնական տվյալները։ Այս մասին ասված է ընկերության Experian պաշտոնական կայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ չարագործները կոտրել են Experian-ի ծառայություններից մեկը այն ժամանակ, երբ ընկերությունը զբաղվում էր T-Mobile-ի հաճախորդների վարկային վարկանիշերի ստուգմամբ։ Մասնավորապես տուժել են 2013թ. սեպտեմբերի 1-ից 2015թ. սեպտեմբերի 1-ը ընկերության ծառայություններից օգտված բաժանորդները, գրում է Gazeta-ն։

Ընկերությունից նշել են, որ չարագործները չեն կարողացել ստանալ հաճախորդների ֆինանսական եւ բանկային տվյալները, բայց նրանց ձեռքերում են հայտնվել բաժանորդների անունները, հասցեները, հեռախոսահամարները, սոցիալական ապահովության համարները եւ անձնագրային տվյալները։