Եվրահանձնաժողովը կդիտարկի Samsung ընկերության հեռուստացույցներում պայծառությունը կեղծող սարքավորումներ տեղադրելու մասին թեստային լաբորատորիաների ներկայացրած բողոքները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Ի սկզբանե բողոքը ստացվել էր ԵՄ ֆինանսավորած ComplianTV թեստային լաբորատորիայից։ Նրա աշխատակիցները պնդում են, որ ընկերության հեռուստացույցներում motion lighting տեխնոլոգիան լաբորատոր թեստերի ժամանակ նվազեցնում է էկրանի պայծառությունը։ Իրականում հեռուստացույցները մի քանի անգամ ավելի շատ էներգիա են սպառում։
Samsung-ն արդեն հերքել է արտոնագրված լաբորատորիաներին խաբելու մեղադրանքները։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ motion lighting տեխնոլոգիան, կոնտենտից կախված, նախատեսված էկրանի պայծառության նվազեցման համար ոչ միայն փորձարկումների, այլ նաեւ առօրյա շահագործման ժամանակ։ Այդուհանդերձ, եթե խարդախության փաստը հաստատվի Եվրահանձնաժողովի կողմից, Samsung-ին լուրջ տուգանք է սպառնում։




























