Եմենի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի հեռուստատեսությանը։

Ենթադրվում է, որ այդ որոշումն ընդունվել է Թեհրանի կողմից շիա ապստամբ-հուսիներին աջակցելու հետեւանքով։

Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան, որն աջակցում է Եմենի պաշտոնական իշխանություններին, Եմենում հուսիների դեմ ռազմական գործողություն է իրականացնում, փոխանցում է Gazeta-ն։