«Ամերիաբանկի» նոր արտադրանքը թույլ կտա բջջային վճարումները կատարել միանգամից հեռուստացույցի էկրանից։ Այս մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում DigiTec ՏՏ ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Ամերիաբանկի» տեխնոլոգիաների եւ գործառնությունների հարցերով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը։
«Մեր բանկի այն հաճախորդները, որոնք միաժամանակ «Ucom» կապի բաժանորդ են, TV Banking համակարգի միջոցով կարող են կոմունալ վճարումները կատարել անմիջապես հեռուստացույցից, էկրանի վրայի պարզ մենյուի միջոցով։ Բացի դրանից, կարելի կլինի վճարել այլ կոմունալ ծառայությունների համար եւ ձեւավորել մի քանի վճարումների միասնական հանձնարարական»,- նշել է Մովսիսյանը։
Ծրագիրը դեռ գործում է փորձնական ռեժիմով, սակայն շուտով կտրվի նրա կոմերցիոն մեկնարկը։




























