Google-ը բացել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս զանգահարել ցանկացած շարժական կամ ֆիքսված հեռախոսի անմիջապես Gmail փոստից։ Դրա համար անհրաժեշտ է հատուկ պլագիններ տեղադրել` ձայնի եւ տեսաշարի համար։
«Վեստի.Ru»-ի հաղորդմամբ, նոր ծառայությունը թույլ է տալիս անվճար զանգահարել ԱՄՆ եւ Կանադա, սակայն միջազգային զանգերի համար անհրաժեշտ է վճարել։
Սպասվում է, որ Google-ի նորամուծությունը լուրջ մրցակից կդառնա Skype-ին, քանի որ նոր ծառայությունը ինտեգրված է անմիջապես փոստին։ Դա օգտագործողներին ազատում է լրացուցիչ ծրագրեր տեղադրելու անհրաժեշտությունից։
Զանգերի արժեքների ողջ ցանկը տեղադրված է Google Voice պաշտոնական էջում:




























