Թուրքիայի Աղրըի նահանգապետարանն առաջին անգամ կազմակերպել է Արարատ լեռան մագլցում, որին կմասնակցեն միանգամից 210 հոգի։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Արարատ բարձրացողները օգոստոսի 26-ին հավաքվել են Արարատի լանջին գտնվող Դողուբայազետ, որտեղ մեկ օր մնալուց հետո կսկսեն վերելքը։
Լեռնագնացները Արարատի գագաթին կլինեն օգոստոսի 29-ին, որից հետո Աղրը քաղաքում կմասնակցեն հաղթանակի օրվա միջոցառումներին։
Նշենք, որ թուրքական զորամիավորումները 1922-ի օգոստոսի 26-ին, Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ սկսել են հարձակումը հունական զորքերի դեմ, որն ավարտվել է օգոստոսի 30-ին Դումլուփնարում՝ թուրքական զորքերի հաղթանակով։ 1923 թվականից, օգոստոսի 30-ը Իզմիրում, Անկարայում եւ Աֆյոնքարահիսարում սկսել են տոնել որպես Հաղթանակի օր։ Իսկ պաշտոնապես օգոստոսի 30-ը Թուրքիայի Հաղթանակի օր է հռչակվել 1935-ի մայիսին։



























