Հայաստանը շուտով կմիանա մի շարք երկրների, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի հետ համաձայնագիր են կնքել «Պաթոլոգիական նյութերի արտադրության տարածումը եւ  կենսաբանական զենքի փորձարկումը կանխելու վերաբերյալ»:

Համապատասխան նախագիծը հաստատվել է Հայաստանի կառավարության օգոստոսի 26-ի նիստում։ Ի սկբանե, առաջարկությունը եղել է ամերիկյան կողմից, որը ծրագիրն իրականացնելու համար պատրաստ է տրամադրել 9 մլն դոլար։

Հայաստանի հետ մեկտեղ նմանատիպ համաձայնագրեր ԱՄՆ ստորագրել է նաեւ Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։