Թեհրան-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող իրանական ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Պատճառը ձախ շարժիչում բռնկված հրդեհն է եղել: Ինչպես հաղորդում է Irib News-ը, A-300 ինքնաթիռում գտնվել են 300 ուղեւոր եւ անձնակազմի 18 անդամ:
Բացի այդ, Ստամբուլի օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով վթարային վայրեջք է կատարել եւս մեկ իրանական ուղեւորատար ինքնաթիռ, որը Թեհրանից թռչելիս է եղել Ստոկհոլմ:
Առկա տեղեկատվության համաձայն, ուղեւորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել: Անսարքությունները վերացնելուց հետո երկու ինքնաթիռն էլ օդ են բարձրացել եւ շարունակել իրենց թռիչքը:




























