Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Ռամադանին նվիրված իֆթարի սեղանի շուրջ հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝   փոխվարչապետի հետ իֆթարի սեղանի շուրջ են հավաքվել Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն, Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը,  Թուրքիայի հունաց պատրիարք Բարդուղեմեոսը,  հրեաների հոգեւոր առաջնորդ Իսաք Հալեւան եւ այլոք։

Փոխվարչապետ Առընչն իր խոսքում նշել է, որ բոլոր ազգային փոքրամասնությունների պահանջները թուրքական իշխանությունները հաշվի են առնում, իսկ ազգային փոքրամասնությունների հիմնադրամների զարգացման խնդիրները պետության թիրախներից են։