Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում:
Վրաստանի նախագահի ելույթը լինելու է սեպտեմբերի 23-ին՝ ավանդական ընդհանուր լսումների ժամանակ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: Սահակաշվիլին իր ելույթում արծարծելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները:
ՄԱԿ ԳԱ 65-րդ նստաշրջանը մեկնարկում է Նյու Յորքում սեպտեմբերի 14-ին:




























