Ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է Յուսուֆջանլի գյուղի մոտ, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի շփման գծում: Պատճառը ինժեներական աշխատանքներ կատարելիս հակատանկային ականի պայթյունն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը «վիրավորվել է ականանետի արկի պայթյունի հետեւանքով»։
«Զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը մասամբ է համապատասխանում իրականությանը, սակայն ականանետի արկն այստեղ գործ չունի։ Ադրբեջանցիների կողմից իրականավող ինժեներական աշխատանքների ժամանակ նա վնասվել է հակատանկային ականի պայթյունի հետեւանքով»,- ասաց Հասրաթյանը։




























