Մոսկվայի Բասմանյան դատարանը օգոստոսի 26-ին չեղյալ է հայտարարել Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդի եւ նրա ընտանիքի սպանության գործով հետաքննության դադարեցման որոշումը:

Ռոմանովների Ռուսական տանը որոշումից շատ գոհ են: «Դա իրավական մեծ հաղթանակ է նրանց համար, ովքեր թանկ են գնահատում պատմական հիշողությունը»,- ասել է ռոմանովների տան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Զակատովը:

Նրա խոսքով, Ռոմանովների տան ղեկավար իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան արդեն տեղյակ է դատարանի վճռից: Դատարանը պարտավորեցրել է քննիչին փոխել ձեւակերպումը:

Նշենք, որ դեռ մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը ապօրինի էր որակել քրեական գործի դադարեցումը: