Իրանից եկող գազատարի պայթյունի պատճառով, որ տեղի է ունեցել Թուրքիայում օգոստոսի 24-ին, «Գազպրոմը» «երկնագույն հոսքով» գազի առաքումը դեպի Թուրքիա ավելացրել է գրեթե երկու անգամ՝ մինչեւ 37 մլն խմ, հաղորդել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Նրա խոսքով, «Գազպրոմն» առաջին անգամը չէ, որ ընդառաջ է գնում թուրք գործընկերների խնդրանքին եւ ավելացնում առաքումները:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, օգոստոսի 24-ի երեկոյան թուրքական Աղրը նահանգի Ալաշկերտ քաղաքի մերձակայքում ուժեղ պայթյուն է որոտացել Իրանից Թուրքիա եկող գազատարի վրա: Պայթյունի արդյունքում դադարեցվել է գազի առաքումն Իրանից: