Ալբանիայի հարեւան երկրները պատրաստակամություն են հայտնել կառուցվելիք «Հարավային հոսք» գազամուղից մի ճյուղ հասցնել Ալբանիայի Վլերա նավահանգիստ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Reuters-ին:

Հիմնական եվրոպական գազամուղերը շրջանցում են Ալբանիան, չնայած այդ երկիրը գտնվում է արեւելյան եւ արեւմտյան Եվրոպաների միջեւ:

«Հարավային հոսք» գազամուղի նախաձեռնողները Ռուսաստանն ու Իտալիան են: Գազամուղի ծովային հատվածի թողունակությունը արդեն 2015 թվականին կազմելու է տարեկան 63 մլրդ խմ: Այն Եվրոպա է հասցնելու ռուսական գազի շուրջ 35 տոկոսը: