Վրաստանում ուսուցիչների 90 տոկոսը չեն կարողացել հանձնել սերտիֆիկացման քննությունները: Քննություններին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 10 հազար ուսուցիչներ, որոնցից գիտելիքների նվազագույն շեմը հաղթահարել են միայն 1 147-ը: Այդուհանդերձ, ըստ «Ռոսբալտ»-ի, Վրաստանի կրթության նախարարությունը դա համարել է «ոչ վատ» արդյունք: Նշենք, որ սերտիֆիկան ստացածները ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան քննությունը ձախողածները:
Հատկանշական է, որ վերջերս այդ երկրում ավարտվել են բուհական միասնական քննությունները, որոնց արդյունքները մխիթարական չեն եղել: Այս տարի Վրաստանում ուսանող կդառնան ավելի քիչ դիմորդներ, քան նախորդ տարի: Կրթության նախարարության տվյալներով, բուհերում թափուր է մնացել 11 հազար տեղ եւ միայն 2200 դիմորդների են թույլ տվել կրկնակի քննություն հանձնել:




























