Վրաստանին էլեկտրաէներգիայի մատակարարումը, որը փաստացի ամբողջությամբ դադարեցված էր, սկսել է վերականգնվել: Նախնական տվյալներով, պատճառը եղել է էլեկտրահաղորդման գծերի վթարը, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Թբիլիսիին եւ ողջ արեւելյան Վրաստանին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Էլեկտրաէներգիայի նման լայնամասշտաբ վերջին անջատումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Այն ժամանակ Թբիլիսիում ուղիղ կես ժամ ոչ մի լամպ հնարավոր չէր վառել:



























