Ֆրանսիան շարունակում է արտաքսել ապօրինաբար երկրում գտնվող գնչուներին: Այսօր Ռումինիա է արտաքսվել 283 մարդ: Մինչեւ օգոստոսի վերջ, Ֆրանսիան պետք է լքի շուրջ 700 գնչու:
2009-ին ֆրանսիական իշխանությունները երկրից վտարել են մոտ 10 հազար, իսկ 2010-ին` շուրջ 8 հազար գնչուների:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարիզը պարբերաբար արտաքսում է թափառախմբերի անդամներին, որոնք հազարներով ժամանում են Ֆրանսիա՝ Ռումինիայի եւ Բուլղարիայի ԵՄ-ին անդամակցելուց հետո: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հուլիսի վերջին, գնչուների կողմից կատարված անկարգություններից հետո, հայտարարել է, գնչուների շուրջ 200 ճանբարները փակելու եւ նրանց երկրից արտաքսելու մասին:




























