Սիցիլիա կղզում զգալիորեն ակտիվացել է Էտնա հրաբուխը: Միաժամանակ, Կատանիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտի գիտնականները կարծում են, որ անխուսափելի երկրաշարժի նշաններ չկան:
Ըստ «Ինտերֆաքսի», վերջին ժամերին գրանցվել է 4 պայթյուն, որոնք ուղեկցվել են թեթեւ սեյսմիկ ակտիվությամբ, սակայն գիտնականները հրաբխի նման պահվածքը նորմալ են համարում:
Կատանիա քաղաքի օդանավակայանը կառավարող ընկերությունը հայտնել է, որ հրաբխի ուժգնացող ակտիվությունը դեռեւս ազդեցություն չի ունեցել Սիցիլիայի հետ ավիափոխադրումների վրա:




























