Եգիպտոսում օգոստոսի 26-ին 33-ամյա մի բնակիչ է մահացել «թռչնի գրիպից»` H5N1-ից: Այսպիսով, այդ երկրում «թռչնի գրիպից» զոհերի թիվը հասել է 36-ի, որից 9-ը 2010 թվականին: Հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:

Նախարարության հաղորդմամբ` մայրաքաղաք Կահիրեից հյուսիս գտնվող Ալ-Քալուբիա շրջանից եկած կինը տեղափոխվել է հիվանդանոց այս շաբաթ: Նրան բուժել են «Տամիֆլյու» դեղամիջոցով, սակայն նրա վիճակը չի լավացել եւ օգոստոսի 26-ին երիտասրդ կինը մահացել է:

Եգիպտոսում «թռչնի գրիպի» զոհերի մեծ մասը երիտասարդ կանայք են, քանի որ հենց նրանք են գյուղական շրջաններում հետեւում տնային թռչուններին:

Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ամին Աբասի խոսքով, իր երկիրը ծրագիր է մշակել, թե ինչպես ազատվել այդ հիվանդությունից 5 տարվա ընթացքում: