Խասավյուրտի շրջանի ղեկավար Ջամբուլ Սալավովի դեմ մահափորձի հետեւանքով, որը կատարվել է Դաղստանում օգոստոսի 27-ին, վիրավորվել են նրա երեք նրա թիկնապահները եւ տեղափոխվել հիվանդանոց: Ինքը` Սալավովը չի տուժել:

Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են, որ «մոտավորապես ժամը 23:30-ին Սալավովի ավտոշարասյան ընթացքի ժամանակ պայթել է այդ տարածքում կայանված «Օկա» մակնիշի մի ավտոմեքենա: Անվտանգության շախատակիցներից երեքը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: