Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Օտտավայի երկու բնակչի` ահաբեկչական գործունեության կասկածանքով: Ոստիկանության հաղորդմամբ` երկու հոգի ձերբակալվել է Օտտավայում, եւս մեկը` Լոնդոն քաղաքում (Օնտարիո նահանգ): Երեքն էլ Կանադայի քաղաքացիներ են:
Հաղորդվում է, որ նրանք նրանք կապ ունեն Աֆղանստանի ծայրահեղական խմբավորումների հետ եւ ահաբեկչությունների շարք են նախապատրաստում Կանադայում: Խուզարկության ժամանակ նրանց տներում հայտնաբերել են պայթուցիկ սարքեր: Ոստիկանությունը, սակայն չի հաղորդում, թե կոնկրետ որտեղ էին նրանք պատրաստվում ահաբեկչություն իրականացնել: Հաղորդում է «Ազատությունը»:
Հետաքննության տվյալներով, բացի Կանադայում ահաբեկչություններ նախապատրաստելուց, նրանք նաեւ գումար են հավաքել, Աֆղանստանում կանադական զորամիավորումներում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով: Այս մասին գրում է The Ottawa Citizen-ը:




























