Ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել Բանդունդու քաղաքում՝ Կինշասայից 200 կմ հեռավորության վրա, վայրէջք կատարելու ժամանակ:

Filair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք էր կատարում Բանդունդուում եւ պետք է շարունակեր թռիչքը Կինշասա:

BBC-ի տեղեկություններով, ինքնաթիռը խոյահարել է բնակելի տունը` թռիչքուղուց 2 կմ հեռավորության վրա: Բարեբախատաբար, գետնի վրա գտնվողներից ոչ ոք չի տուժել: Տեղական ոստիկանության ղեկավար, գնդապետ Դոլի Լեմենգոն հայտնել է, թե վթարի արդյունքում 20 մարդ է զոհվել այդ թվում՝2 օդաչուները:

Մեկ մարդ կենդանի է մնացել եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է  հիվանդանոցում: