Android 6.0 Marshmallow-ի թողարկումից հետո Google Play-ում հայտնվել է    Google Translate-ի հավելվածը, որն այժմ հնարավորություն է տալիս համակարգի ցանկացած վայրում տեքստ թարգմանել։ Այդ մասին հաղորդում է  Google-ի բլոգը։

Թարգմանչի նոր տարբերակում բավարար է ընդգծել տեքստը համակարգի ցանկացած պատուհանում եւ համատեքստային մենյուում ընտրելով համապատասխան կետը, թարգմանել ընդգծված տեքստը։  Թարգմանությունը հայտնվում է բացվող պատուհանում, որը կրկնում է Google Translate հավելվածի դիզայնը, փոխանցում է Gazeta-ն։ 

Նոր գործառույթը հասանելի կլինի միայն  Android 6.0 Marshmallow սմարթֆոն ունեցողներին, որը  Google ընկերությունը ներկայացրել է 2015 թվի մայիսի  28-ի համաժողովին։ Համակարգի նոր գործառույթների թվում են՝ մատնահետքի միջոցով ապաարգելափակման հնարավորություն, բազմապատուհանային ռեժիմ, տվյալների պահուստային պատճենում եւ այլն։