Նվազագույնը 7 մարդ մահացել եւ 6-ն անհայտ կորել են Թուրքիայի Ռիզե գավառում տեղացած տեղատարափ անձրեւների եւ սողանքների հետեւանքով։
Cihan գործակալության հաղորդմամբ` որոշ տեղերում էլեկտրաէներգիա եւ ջուր չկա, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը, մի շարք ճանապարհներ, այդ թվում նաեւ Սեւծովյան ավտոմայրուղին, հողի տակ են հայտնվել։
Փրկարար եւ ճանապարհային ծառայության սոտրաբաժանումները համապատասխան միջոցներ են ձեռնարկել ճանապարհային երթեւեկությունը վերականգնելու համար։



























