Օգոստոսի 26-ին, ժամը 16.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում` Բերդ-Չինչին միջհամայնքային ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, բարձր լարման էլեկտրասյան վրա հոսանքահարվել ու մահացել է մի պատանի, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն էլեկտրասյան վրայից իջեցրել են Տավուշ գյուղի բնակիչ` 13-ամյա Արթուր Հովակիմյանի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:



























