Ադրբեջանն ավելացրել է Թուրքիա մատակարարվող գազ ծավալները օրական մինչեւ 16 խմ: Այս մասին ասել է Ադրբեջանի պետական նվթային ընկերության (SOCAR) աղբյուրը: Նախկինում Թուրքիա մատակարարվող գազի օրական ծավալը կազմում էր 13-14 խմ, հաղորդում է Trend-ը:
Ծավալների աճը կապված է Թուրքիային իրանական գազի մատակարարումների դադարեցման հետ, որի պատճառը գազամուղում տեղի ունեցած վթարն է Ալաշկերտի շրջանում: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը խոսքով, Իրանից գազի մատակարարումը կվերականգնվի 7-8 օրվա ընթացքում:
Ադրբեջանական գազի մատակարարումները Թուրքիա իրականացվում է ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից` ստորագրված երկկողմ պայմանագրի հիման վրա: Պայմանագրի համաձայն, առաջին փուլում Թուրքիան տարեկան պետք է ստանա 6,6 մլրդ խմ գազ:
Գազն Ադրբեջանից Թուրքիա է հասնում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով, որի երկարությունը 700 կմ է: Գազամուղի թողունակությունը տարեկան 20 մլրդ խմ է:



























