Օգոստոսի 27-ին, ժամը 03.12-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Մուշ-1 թաղամասի 1/3 շենքի տանիքում հանկարծամահ է եղել նույն շենքի բնակիչ, 44-ամյա Ռազմիկ Իսպիրյանը, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով Ռ. Իսպիրյանի դին իջեցվել է տանիքից ու հանձնվել շտապօգնության բրիգադին:



























