Թայլանդի մաքսավորները Բանգկոկի օդանավակայանում մի կնոջ են ձերբակալել, ով փորձել է սահմանն անցացնել երկամսյա մի վագրիկի՝ նրան թաքցնելով պայուսակի մեջ, փափուկ խաղալիքների հետ, հաղորդում է BBC-ն:

Թայլանդի բնակչուհուն, ով մեկնում էր Իրան, ուղեբեռի ստուգման կետում կանգնեցրել են, երբ ռենտգենային լույսով անորոշ իր են տեսել: Մաքսավորները պահանջել են բացել պայուսակը եւ տեսել են վագրիկին, ով հանգիստ քանած էր դեղի ազդեցության տակ:

Ներկայումս անասնաբույժները փորձում են պարզել վագրիկի ծագումը: Հեռուստաընկերությունների տվյալներով, կենդանու առողջության մասին հոգ են տանելու վայրի բնության պահպանության կենտրոնի աշխատակիցները: