Аdidas ընկերությունը ստեղծել է Futurecraft 3D  մարզակոշիկներ, որոնց ներբանները տպվում են 3D տպիչով՝ ըստ գնորդի ոտնաթաթի առանձնահատկության։

Futurecraft 3D տեխնոլոգիան ստեղծվել է 3D տպագրության հիմքը դրած Materialise ընկերության հետ համագործակցությամբ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Գնորդը կարող է գալ խանութ եւ մի քանի րոպե վազքուղու վրա անցկացնելուց հետո տեղում ստանալ 3D տպիչով տպած ներբանները։ Ոտնաթաթի ճկուն կաղապարը, որը  նույնությամբ պատճենում է ոտնաթաթի ուրվագծերը, օգնում է ճիշտ ընտրել կոշիկը, որը յուրաքանչյուր վազք բացառիկ է դարձնում»,- ասված է Аdidas-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։