Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է ընդլայնել «լայք» կոճակի հնարավորությունները, հայտնում է Engadget.com-ը:
«Լայքի» նոր տարբերակը կստանա «Արձագանքներ» անվանումը: Այն իրենից կներկայացնի «սմայլերի» հավաքածու, որոնք կարտահայտեն զանազան զգացմունքների ամբողջ սպեկտրը: Նման ձեւով սոցցանցը ծրագրում է հանրությանը հնարավորություն տալ ավելի զգացմունքայնորեն արձագանքել լրատվական ժապավենում զետեղված հրապարակումներին: Ընդ որում հին «լայքը» կպահպանվի, բայց կհամալրվի «սմայլերով», որոնք արտահայտում են սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք եւ զայրույթ: Հրատարակության տեղեկություններով, Facebook-ի՝ Իսպանիայի ու Իռլանդիայի օգտատերերը արդեն հոկտեմբերի 9-ին կկարողանան թեստային ռեժիմով փորձարկել նոր գործառույթը , հայտնում է Gazeta-ն:
Միեւնույն ժամանակ սոցցանցը որոշել է հրաժարվել «դիսլայքի» ներդրման մտահղացումից, որը լայնորեն քննարկվում էր: Facebook-ի հիմնադիր Մարք Ցուքերբերգի կարծիքով՝ «դուր չի գալիս» կոճակը սոցցանցը կնմանեցնի Reddit որումների համակարգին՝ «կողմ» ու «դեմ» քվեարկելու գործառույթներով, նաեւ բացասաբար կանդրադառնա օգտատերերի տրամադրությունների վրա:





























