Dell ընկերությունը դյուրակիր համակարգչի եւ պլանշետի հիբրիդ է ներկայացրել՝ 3840x2160 կետերով էկրանի թողունակությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Mashable-ին:
Dell XPS 12-ի էկրանի տրամագիծը 12.5 մատնաչափ է, քաշը՝ 1.3 կգ: Այն նաեւ հետեւյալ բնութագրերն ունի. 6-րդ սերնդի Intel Core պրոցեսոր, Intel HD 515 գրաֆիկական չիպ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն:
Էկրանը ստեղնաշարին միանում է մագնիսական ամրակով: Համակարգիչը նաեւ Active Pen ունի՝ տարբեր հավելվածների հետ աշխատանքի համար:
4К էկրանով նոութբուքի մոդելը 1299 դոլար արժե: FullHD էկրանով ամենաէժան տարբերակն արժե 999 դոլար:





























