Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց համակիրներին հանդիպելու նպատակով այսօր` օգոստոսի 27-ի երեկոյան կմեկնեն Հրազդան եւ Աբովյան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Հրազդան եւ Աբովյան մեկնելու ենք մեր մարզային այցելությունների շրջանակներում։ Հայտնի է, որ պարբերաբար Կոնգրեսի տարածքային կառույցներ այցեր ենք կատարում։ Այսօր էլ հանդիպելու ենք մեր համակիրների հետ, քննարկելու ենք սեպտեմբերի 17-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր»,-ասաց Մուսինյանը։