Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղյակ չէ ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ մտադրությունների մասին։
«Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը չի տիրապետում ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիայի ստեղծման մասին տեղեկատվությանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների հնարավոր ձեւավորման մասին հուլիսին բարձրաձայնել էր Սահակաշվիլին։ Այդ ժամանակվանից հարցը ոչ միանշանակ գնահատական եւ արձագանք է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։



























