Իրանի իշխանություններն արգելել են երկրում  տնային կենդանիների ուտելիքների եւ նրանց համար նախատեսված այլ ապրանքների ցանկացած գովազդ։ Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Telegraph պարբերականը։

Որոշումն ընդունվել է Մշակույթի նախարարության կողմից այն բանից հետո, երբ այաթոլլա Նասերա Մակարեմա Շիրազին հանդես է եկել ֆեթվայով (մահմեդական իրավունքի մեկնաբանություն):

Բանն այն է,  որ վերջին տարիներին Իրանում սկսել են ավելի շատ տնային կենդանիներ պահել, հատկապես շներ, սակայն ֆեթվան վկայակոչում է մահմեդական ավանդույթը, որի համաձայն  շները «կեղտոտ» կենդանիներ են։

Հուլիսին Շիրազի այաթոլան կենդանիներին հայտարարել է կեղտոտ՝ նշելով, որ շների տերերը կուրորեն նմանակում են Արեւմուտքին, եւ որ կապվածությունն այդ տնային կենդանիներին սատանայական հետեւանքների է հանգեցնում: