Իրանական Asiman ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Թավրիզի օդանավակայանում վայրէջքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է ISNA-ն, միջադեպի պատճառ է դարձել ինքնաթիռի պայթած անիվը: Միջադեպի արդյունքում մի քանի ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Առաջին բուժօգնությունից հետո նարցն տուն են ուղարկել:

Նշենք, որ նախօրեին իրանական մեկ այլ ինքնաթիռ, որը իրականացնում էր Թեհրան-Դյուսելդորֆ չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Նույն օրը հարկադիր վայրէջք է կատարել Թեհրան-Ստոկհոլմ չվերթի ինքնաթիռը: