Գերմանիայի հյուսիսում՝ Սաքսոնիայում, ձիասպորտի դպրոցի կողմից օգոստոսի 25-ին կազմակերպված անհաջող ձիարշավի ժամանակ 44 մարդ է տուժել։
Միջոցառմանը մասնակցել են 100 երեխաներ եւ դեռահասներ։
Ավանդաբար կազմակերպվող ջահերով երեկոյան զբոսանքը անհաջողությամբ է ավարտվել։ Տեղական իշխանությունները դա բացատրում են նրանով, որ ձիերն ինչ-որ բանից վախեցել են՝ իրենց հեծյալներին գցելով գետնին։ Խմբին ուղեկցող մեծահասակներն անակնկալի են եկել, ինչի արդյունքում մի քանի երեխաներ ընկել են կատաղած կենդանիների սմբակների տակ։
Արդյունքում զբոսանքի 44 մասնակիցներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։ Ներկայումս բժիշկները պայքարում են 14-ամյա աղջկա կյանքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։




























